Ատլետիկոն հրաժարվել է իր երիտասարդ աստղի տրանսֆերը խոշոր գումարով վաճառել Չելսիին
Լոնդոնի «Չելսին» փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Սամու Օմորոդիոնին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «ազնվականները» 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար «հնդկացիներին» առաջարկել են 30+10 մլն եվրո։
Իսպանական գրանդը մերժել է այդ առաջարկը, քանի որ մեծ հույսեր է կապում Իսպանիայի անձնագիր ունեցող նիգերիացի հարձակվողի հետ։
Օմորոդիոնը 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ալավեսի» կազմում` 35 խաղում դառնալով 8 գոլի հեղինակ։
Օմորոդիոնը նախորդ ամռանն է 6 մլն եվրոյով համալրել «Ատլետիկոյի» կազմը, սակայն դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել մադրիդյան ակումբի կազմում։ Այժմ, ըստ Transfermarkt կայքի, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո
Երիտասարդ ֆուտբոլիստը նաև Իսպանիայի Մ-21 հավաքականի անդամ է, որի կազմում 7 խաղում խփել է 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Չելսի, Սամու Օմորոդիոն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո