«Ատլետիկոն» հիացնում է` խոշոր հաշվով հաղթելով «Սևիլիային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանո» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Սևիլիային»։
«Ռոխիբլանկոսը» գոլերը խփել է երկրորդ խաղակեսում. մեկական անգամ աչքի են ընկել Խուլիան Ալվարեսը, Տիագո Ալմադան ու Անտուան Գրիզմանը։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 22 միավորով չորրորդ տեղում է։ Մադրիդյան գրանդը միավորների քանակով հավասարվել է երրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնային»։ «Բլաուգրանան», սակայն, ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու նոյեմբերի 2-ին կմրցի «Էլչեի» դեմ։
«Սևիլիան» 13 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am