Ատլետիկոն հիանալի ֆուտբոլ է ցուցադրում Ժոաո Ֆելիշի գլխավորությամբ🎥
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց «Կադիսին»։
«Հնդկացիների» կազմում փայլուն ֆուտբոլ է ցուցադրում պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը, ով շարունակում է առաջնորդել իր թիմին։ Այս խաղում 20-ամյա Ֆելիշը դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկոս Լյորենտեն ու Լուիս Սուարեսը։ Հավելենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում խփեց արդեն իր 5-րդ գոլը և «Ռեալ Սոսիեդադի» վինգեր Միկել Օյարսաբալի ու իր թիմակից Լուիս Սուարեսի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Դիեգո Սիմեոնեի սաները անցկացրած 7 խաղից հետո ընդամենը 2 գնդակ է բաց թողել և վաստակած 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրան հավասար միավորներ ունի նաև «Ռեալ Սոսիեդադը», որն իր հանդիպումն անցկացնելու է նոյեմբերի 8-ին՝ մրցելով «Գրանադայի» դեմ։ «Կադիսը» 14 միավորով 6-րդն է։
# Ատլետիկո Մադրիդ, Ժոաո Ֆելիշ, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Կադիս, Մարկոս Լյորենտե, Ռեալ-Սոսիեդադ