Ատլետիկոն հետևում է Սուարեսի շուրջ իրադարձությունների զարգացմանը
«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է ակումբից հեռանալուն։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, խաղացողի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Ատլետիկո Մադրիդը»։ Մադրիդյան ակումբը դեռևս որևէ առաջարկով հանդես չի եկել, սակայն հետևում է խաղացողի շուրջ զարգացումներին։ «Հնդկացիները» փնտրում են կենտրոնական հարձակվող և Սուարեսը հայտնվել է նրանց կարճ ցուցակում։
Այդ հավանական տրանսֆերի հիմնական խոչընդոտը 33-ամյա հարձակվողի բարձր աշխատավարձն է, սակայն «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խաղացողին դեռևս հետևում է «Լիվերպուլում» հանդես գալու տարիներից և մտաշպես հիացել է նրա մրցելույթներով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» ղեկավարները Սուարեսին կարող են ձեռք բերել միայն այն դեպքում, եթե նա դառնա ազատ գործակալ։ Առաջին հերթին «ռոխիբլանկոսը» պետք է բաժանվի Դիեգո Կոստայի ծառայություններից, քանի որ մյուս բոլոր դեպքերում անհնար կլինի հրավիրել Սուարեսին։
Բացի «Ատլետիկոյի», խաղացողի ծառայություններով ակտիվերոն հետաքրքրված են նաև «Յուվենտուսը» և «Այաքսը»։ Ամստերդամը ներկայացնող կաումբը նույնսիկ հստակ առաջարկով էր հադնես եկել։ Ակումբի ղեկավարները խաղացողի դիմաց պատրաստ էին վճարել 15 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին առաջարկում էին 3 տարվա պայմանագիր՝ 3 մլն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռախոսազրույց է ունեցել Սուարեսի հետ, ինչից հետո հոլանդացի մասնագետը նրան ասել է, որ չի մնտելու իր ծրագրերում։
# Այաքս, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լուիս-Սուարես, Յուվենտուս, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ