Ատլետիկոն հաղթում է և ամրապնդում դիրքերը 🎥
Ընթանում է իսպանական Լա լիգայի 16-րդ տուրը, որի շրջանակում առաջատար «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունեց «Խետաֆեին» և հաղթեց Լուիս Սուարեսի խփած միակ գնդակի շնորհիվ։
Խաղի 20-րդ րոպեին Յանիկ Կառասկոյի փոխանցումից հետո Սուարեսը գլխի հարվածով գրավեց Ռուբեն Յանեսի պաշտպանած դարպասը՝ 1։0։
Հետագայում դաշտում ընթանում էր գրեթե հավասար պայքար, սակայն Դիեգո Սիմեոնեյի «Ատլետիկոն» բոլորից լավ գիտի, թե ինչպես պետք է հաղթական հաշիվ պահել։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 35 միավոր և էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում։ Մադրիդյան մյուս ակումբը՝ «Ռեալը», ով առաջատարին զիջում է ընդամենը 3 միավոր, այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 00։30 արտագնա խաղում ուժերը կչափի «Էլչեի» հետ։
«Խետաֆեն» մնաց 17 միավորով։ Նա 15-րդն հորիզոնականում է՝ վտանգավոր գոտում գտնվող «Վալյադոլիդին» գերազանցելով ընդամենը 2 միավոր։
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Էլչե, Լա լիգա, Խետաֆե, Ռեալ Մադրիդ, Վալյադոլիդ