«Ատլետիկոն» լուրջ կորուստներով է մոտենում «Բարսելոնայի» դեմ խաղին
Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ջոնի Կարդոզոն և հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը վնասվածքներ են ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կարդոզոյի մոտ մկանային վնասվածք է ախտորոշվել, իսկ նորվեգացի Սյորլոթը քունքի հատվածում պատռվածք ունի։ «Լոս կոլչոներոսը» չի հայտնել իր ֆուտբոլիստների ապաքինման ժամկետը։
Նրանք, մեծ հավանականությամբ, բաց կթողնեն «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի հանդիպումը։
Կարդոզոն, անկախ վնասվածքից, բաց էր թողնելու սկզբունքային մրցավեճր։ Ամերիկացի ֆուտբոլիստը որակազրկված է։
Բացի Կարդոզոյից և Սյորլոթից, կատալոնական գրանդի դեմ խաղում մադրիդյան ակումբին չեն կարող օգնել նաև հիմնական դարպասապահ Յան Օբլակը, պաշտպաններ Մարկոս Լյորենտեն ու Մարկ Պուբիլը, կիսապաշտպան Պաբլո Բարիոսը։
«Բարսելոնան» նույնպես կորուստներ ունի։ «Բլաուգրանայից» կբացակայեն Ռաֆինիան, Ֆրենկի դե Յոնգն ու Անդրեաս Քրիստենսենը, իսկ հանդիպմանը Ժյուլ Կունդեի ու Ալխեանդրո Բալդեի մասնակցությունը հարցականի տակ է։
«Ատլետիկո» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 4-ին, մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալեխանդրո Բալդե, Ալեքսանդր Սորլոտ, Անդրեաս Քրիստիենսեն, Բարսելոնա, Ժյուլ Կունդե, Լա-լիգա, Մարկ Պուբիլ, Մարկոս Լյորենտե, Յան Օբլակ, Պաբլո Բարիոս, Ջոնի Կարդոզո, Ռաֆինիա, Ֆրենկի-դե-Յոնգ