Ատլետիկոն էլ ավելի է ամրապնդում դիրքերը🎥
Դեկտեմբերի 22-ին մեկնարկեց իսպանական Լա լիգայի 15-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»։
Հանդիպման մեծ մասում գնդակի ընթացքին վերահսկում էին բասկերը, իսկ խաղի ընթացիկն՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները, ինչն էլ նպաստեց, որ Դիեգո Սիմեոնեի սաները երկրորդ խաղակեսում երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը։
Նախ 49-րդ րոպեին մադրիդյան ակումբին առաջ մղեց պաշտպան Մարիո Հերմոսոն, իսկ 74-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Մարկոս Լյորենտեն։
Այս հաղթանակից հետո «հնդկացիներն» էլ ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում։ Այժմ «Ատլետիկոն» վաստակեց 32 միավոր և մոտակա հետապնդող «Ռեալից» առաջ է 3 միավոր։ Բացի դրանից, «Ատլետիկոն» երկու հանդիպում էլ պակաս է անցկաացրել համաքաղաքցիների համեմատ։ «Ռեալ Սոսիեդադն» էլ 26 միավորով 3-րդն է։
# Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Մարիո Հերմոսո, Մարկոս Լյորենտե, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ