«Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ պարտվեց «Սևիլիային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում հյուրընկալվելիս 1:2 պարտվեց «Սևիլիային»։
Անդալուզյան ակումբից գոլերը խփեցին Ակոր Ադամսն ու թիմի ավագ Նեմանյա Գուդելը։ «Ռոխիբլանկոսից» աչքի ընկավ Խավիեր Բոնարը։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը Լա լիգայում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։ Մադրիդյան գրանդը նախորդ տուրերում էլ զիջել էր «Ռեալին» (2:3) և «Բարսելոնային» (1:2)։
«Ատլետիկոն» 57 միավորով 4-րդ տեղում է։ «Սևիլիան» 34 միավորով բարձրացավ 15-րդ տեղ։
«Լոս կոլչոներոսը» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 14-ին` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում մրցելով «Բարսելոնայի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «Ատլետիկոն» հաղթել է 2:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml