Ատլետիկոյի ֆանտաստիկ comeback-ը. «հնդկացիները» հաղթեցին Կադիսին 🎥
Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։
Հանդիպումն անչափ անհաջող մեկանարկ և ընթացք ստացավ «հնդկացիների» համար, քանի որ հյուրերն արդեն 27-րդ րոպեի դրությամբ Լուկաս Պիրեսի և Ռոխեր Մարտիի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով։
Այդուհանդերձ, հետագայում Դիեգո Սիմեոնեի թիմը մեծ կամք դրսևորեց, հետ բերեց կորցրածն ու ֆանտաստիկ comeback արեց` հաղթելով 3:2 հաշվով։
Մադրիդյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Անխել Կոռեան, մեկ գոլ էլ խփեց Նահուել Մոլինան։
«Ատլետիկոն» Լա լիգայի շրջանակում տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 16 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։
«Կադիսը», 9 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել Կոռեա, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Լա-լիգա, Լուկաս Պիրես, Կադիս, Նահուել Մոլինա, Ռոխեր Մարտի