Ատլետիկոյի պաշտպանը որակազրկվել է 12 խաղով․ պատճառը խաղադրույքներն են
Ինչպես հաղորդում է BBC- ն, Մադրիդի «Ատլետիկոյի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Կիրան Տրիպիեը պատժվել է՝ խաղադրույք կատարելու համար։
Ի սկզբանե 30-ամյան ֆուտբոլիստին առաջադրվել էր մեղադրանք 7 դրվագով, սակայն նա հերքել էր բոլոր մեղադրանքները։ Այնուամենայնիվ, դատական գործի ընթացքում հաստատվեց 4 մեղադրանք։
Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան (FA) որոշում է կայացրել որակազրկել Տրիպիեին 10 շաբաթով և սահմանել է տուգանք 70 հազար ֆունտ սթերլինգի չափով (ավելի քան 77 հազար եվրո)։
Պատիժն ուժի մեջ կմտնի անմիջապես հայտարարվելուց հետո։ Այսպիսով՝ ֆուտբոլիստը դաշտ կվերադառնա միայն մարտի սկզբին։
Դիեգո Սիմեոնոն զրկվեց իր պաշտպանի ծառայություններից 12 խաղով։ Այդ խաղերի թվում է նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» հետ կայանալիք տնային և պատասխան հանդիպումները։
# BBC, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո Սիմեոնե, Կիրան-Տրիպիե