Ատլետիկոյի հարձակվողի ֆանտաստիկ գոլը դաշտի կենտրոնի «կլորի» մեջից Վիլյառեալի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ. գոլառատ խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։
Հանդիպման 10-րդ րոպեին «հնդկացիների» հարձակվող Անխել Կոռեան դարձավ պարզապես ֆանտաստիկ գոլի հեղինակ` գնդակը մրցակցի դարպասն ուղարկելով դաշտի կենտրոնի «կլորի» մեջից, ինչից հետո բացվեց խաղի հաշիվը։
Ըստ OptaJose-ի` արգենտինացի հարձակվողին այդ գոլը խփելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 0,0116 xG-ն, ինչը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ամենացածր ցուցանիշն է։
Հավելենք, որ, ըստ տարբեր վիճակագրական ընկերությունների, մեկ գոլ խփելու համար անհրաժեշտ է 0.92 xG։
Նշենք, որ xG-ն «Expected Goals»-ն է, որը բառացի թարգմանաբար նշանակում «հավանական գոլեր»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել Կոռեա, Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Վիլյառեալ