Ատլետիկի հարձակվողը կրկնել է Լա լիգայի շրջանակում մասնակցած անընդմեջ հանդիպումների անհավանական ռեկորդը
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Ատլետիկ Բիլբաոն» հյուրընակվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Բասկյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցել է նաև կենտրոնական հարձակվող Ինիակի Վիլիամսը։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, բասկ հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 202-րդ անընդմեջ հանդիպումը Լա լիգայի շրջանակում։
27-ամյա բարձակվողը 2016 թ. ապրիլի 20-ից ի վեր որևէ հանդիպում բաց չի թողել ինչպես որակազրկման, այնպես էլ վնասվածքի պատճառով։
Այդ կերպ Վիլիամսը կրկնել է «Ռեալ Սոսիեդադի» նախկին պաշտպան Խուան Անտոնիո Լարանիագայի` Լա լիգայի շրջանակում մասնակցած անընդմեջ հանդիպումների անհավանական ռեկորդը։
Հավելենք, որ Ինիակի Վիլիամսը «Ատլետիկի» սան է և մինչ օրս ակումբի կազմում անցկացրել է 303 հանդիպում` դառնալով 69 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Լարանիագա, Ատլետիկ Բիլբաո, Ինյակի Վիլիամս, Լա-լիգա, Ռեալ-Սոսիեդադ, Վալենսիա