Ատալանտան վերջին 58 տարվա  լավագույն ցուցանիշն է գրանցել

Ատալանտան վերջին 58 տարվա լավագույն ցուցանիշն է գրանցել

22/07/2020 - 18:39

Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ։

Բերգամոն ներկայացնող ակումբը Ա սերիայի շրջանակում կայացած 35 խաղերից հետո արդեն դարձել է 95 գոլի հեղինակ, ինչը 1951/52 մրցաշրջանից ի վեր լավագույն արդյունքն է։ Այդ մրցաշրջանում «Յուվենտուսը» Ա սերիայի շրջանակում դարձել է 98 գոլի հեղինակ։ Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը։

Մինչ «Ատալանտան», լավագույն արդյունքը գրանցվել էր 2016/17 մրցշարջնում, երբ «Նապոլին» դարձավ 94 գոլի հեղինակ, իսկ լավագույն արդյունքը պատկանում է «Միլանին»․ «ռոսոներիները» 1949/50 մրցաշրջանում դարձել են 118 գոլի հեղինակ։

Հատկանշական է, որ 1958/59 մրցաշրջանում «Ֆիորենտինան» նույնպես դարձել է 95 գոլի հեղինակ, սակայն այդ ժամանակ առաջնության շրջանակում մասնակցում էին 18 ակումբներ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023