Ատալանտան կամային հաղթանակ տարավ Նապոլիի նկատմամբ ?
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրն ավարտվեց «Նապոլի» – «Ատալանտա» հանդիպումով. տանտերերը պարտվեցին 1:2 հաշվով:
Հանդիպման 28-րդ րոպեին Դրիս Մերտենսը բացել է խաղի հաշիվը: 69-րդ րոպեին Զապատան հավասարեցրել է հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Զապատայի փոխանցումից հետո հաղթական գոլը խփել է Պաշալիչը: «Ատալանտայի» խաղում որոշիչ է եղել Իլիչիչի գործոնը, ով փոխարինման է մտել 54-րդ րոպեին. նա է կազմակերպել երկու գոլերը:
Այս պարտությունից հետո «Նապոլին» մնում է 67 միավորով՝ «Ինտերից» առաջ լինելով 6 միավոր, «Ատալանտան» 56 միավորով 6-րդն է և հավասարվել է «Միլանին»:
# Ա-սերիա, Ատալանտա, Նապոլի