Ատալանտան դիմացավ Ռոմայի ճնշմանը` հաղթելով «գայլերին»🎥
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Ատալանտան» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։
Չնայած հանդիպման ողջ ընթացքում «գայլերն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան գեթ մեկ գնդակ ուղարկել հյուրերի դարպասը։
Դեռ ավելին` Բերգամոն ներկայացնող ակումբը կատարած միակ դիպուկ հարվածով կարողացավ հաղթանակ կորզել. 35-րդ րոպեին Ջան Պիերո Գասպերինիի թիմին հաղթանակ պարգևեց 18-ամյա պաշտպան Ջորջիո Սկալվինին։
Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Մարկո Սպորտիելոն, ով կատարեց 5 սեյվ։
Այսպիսով, «Ատալանտան» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 17 միավոր` դառնալով Ա սերիայի առաջատար։
Ժոզե Մոուրինիոյի թիմը, 13 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Ժոզե Մոուրինիո, Ջանպիերո Գասպերինի, Ռոմա