Պաշտոնական. Ատալանտայի պաշտպանը խոշոր գումարի դիմաց տեղափոխվեց Տոտենհեմ

Պաշտոնական. Ատալանտայի պաշտպանը խոշոր գումարի դիմաց տեղափոխվեց Տոտենհեմ

06/08/2021 - 23:21

Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տրանսֆերային իրավունքները։

«Խթանները» արգենտինացի ֆուտբոլիստի հետ կնքել են 5 տարվա պայմանագիը` նրա տրանսֆերի դիմաց վճարելով 50 մլն եվրո, որին հետագայում կավալենա ևս 5 մլն եվրո տարբեր հավելավճարների տեսքով։

Ռոմերոն նոր ակումբի կամզում հանդես է գալու «4» համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Ատալանտայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից և Բերգամոն ներկայացնող ակումբի մարզաշապիկով անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023