Գոմեսը մեկնել է Սևիլիա📷
«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեխանդրո Պապու Գոմեսը առավել քան մոտ է «Սևիլիա» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, 32-ամյա արգետնինացի ֆուտբոլիստն իր գործակալի հետ մեկնել է Սևիլիա, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունն անդալուսական ակումբ։
Հայտնի է, որ Գոմեսին օդանավակայանում դիմավորել է «Սևիլիայի» սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սևիլիան» Գոմեսի դիմաց «Ատալանտային» կվճարի 5․5 + 3 մլն եվրո, իսկ խաղացողի հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
# Ալեխանդրո Գոմես, Ատալանտա, Ռամոն Մոնչի, Սևիլիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո