Ավստրիան չհաղթահարեց որակավորման փուլը, սակայն կմասնակցի փլեյ-օֆֆ-ին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Ավստրիայի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Մոլդովայի նկատմամբ։
Այս հաղթանակից հետո ավստրիացիները վաստակեցին 16 միավոր և F խմբում զբաղեցրին ընդամենը 4-րդ հորիզոնականը, սակայն կմանսակցի որակավորման փլեյ-օֆֆ փուլին` շնորհիվ Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության։
Ավստրիան Ազգերի լիգայի ենթախմբերում հաղթած հավաքականների շրջանակում ուներ 6-րդ ցուցանիշը, իսկ նրանից վեր գտնվող Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Բելգիայի հավաքականները նվաճել են արդեն ԱԱ խմբային փուլի կամ որակավորման փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։
Անկախ վերջին տուրի արդյունքներից` փլեյ-օֆֆ-ի ուղեգիր կնվաճեն նաև E խմբում հանդես եկող Ուելսի և Չեխիայի հավաքականները, որոնք Ազգերի լիգայի ենթախմբերում հաղթած հավաքականների շրջանակում զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ ու 7-րդ հորիզոնականները։
Ինչպես գիտեք, ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու իրավունք են վաստակում նաև Ազգերի լիգայի ենթախմբերում հաղթած լավագույն երկու հավաքականները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ազգերի լիգա, Ավստրիայի հավաքական, Ուելսի հավաքական, Չեխիայի հավաքական