Ավստրիացի ֆուտբոլիստը` հավաքականների պատմության ամենաարագ գոլի հեղինակ 🎥
Ավստրիայի հավաքականը մարտի 23-ին Բրատսիլավայում կայացած ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթեց Սլովակիային։
Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 6-րդ վայրկյանին ավստրացիների կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները բացեց հաշիվը։
beIN Sports-ը գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը խփել է հավաքականների մակարդակով պատմության ամենաարագ գոլը։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2013 թ., երբ Լուկաս Պոդոլսկին Գերմանիայի հավաքականի կազմում 7-րդ վայրկյանին գրավեց Էկվադորի դարպասը։
Հատկանկան է, որ մարտի 23-ին Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցն ընկերական խաղում Ֆրանսիայի դարպասը գրավեց հենց 7-րդ վայրկյանին` փաստացի կրկնելով Պոդոլսկիի ցուցանիշը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրալիայի հավաքական, ընկերական-հանդիպումներ, Սլովակիայի հավաքական, Քրիստոֆ Բաումգարտներ