Ավստրալիան թրիլերային հաղթանակ կորզեց Ճապոնիայից ու շատ մոտ է ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճելուն 🎥

Ավստրալիան թրիլերային հաղթանակ կորզեց Ճապոնիայից ու շատ մոտ է ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճելուն 🎥

05/06/2025 - 17:53

Աշխարհի 2026 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի C խմբի նախավերջին 9-րդ տուրում Ավստրալիայի հավաքականը Փերթի «Օպտուս» ստադիոնում մրցեց Ճապոնիայի թիմի դեմ։

Հանդիպումը թրիլերային ավարտ ունեցավ. ավստրալացիները 90-րդ րոպեին Ազիզ Բեհիչի խփած գոլի շնորհիվ հաղթանակ կորզեցին 1:0 հաշվով։

Թոնի Պոպովիչի գլխավորած թիմը վաստակեց 16 միավոր և C խմբում երկրորդն է ու շատ մոտ է 6-րդ անգամ անընդմեջ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուն։ Երրորդ տեղը զբաղեցնող Սաուդյան Արաբիան 10 միավոր ունի, որի` 9-րդ տուրում հյուրընկալվելիս Բահրեյնի դեմ խաղում միավորների կորստի դեպքում Ավստրալիայի հավաքականը կամրագրի իր տեղը Մունդիալում։

Ճապոնիայի հավաքականը 20 միավորով խմբի առաջատարն է և արդեն նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիրը։

Նշենք, որ Ասիայի ընտրական գոտուց աշխարհի 2026 թ. առաջնության ուղեգիր նվաճում են երեք խմբերի լավագույն երկու հավաքականները։

Խմբերում 3-4-րդ տեղերը գրաված հավաքականները դուրս կգան որակավորման չորրորդ փուլ։ 6 հավաքականներ կբաժանվեն երկու խմբի, որոնց հաղթողները նույնպես կորակավորվեն աշխարհի առաջնությանը։

Այդ խմբերի երկրորդ տեղը գրաված թիմերն էլ միմյանց միջև հատուկ հանդիպում կանցկացնեն, որի հաղթողը միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ին մանսակցելու իրավունք կստանա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023