Ավստրալիայի բաց առաջնություն. Ավանեսյանը համառ պայքարում պարտվեց առաջին փուլում
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը չկարողացավ հաղթահարել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության առաջին փուլը։
Աշխարհի 41-րդ ռակետը մրցեց Յուլյա Պոտինցևայի (Ղազախստան, 23-րդ ռակետ) և պարտվեց 6-4, 5-7, 2-6 հաշվով։ Մրցախաղը տևեց 2 ժամ 9 րոպե։
Այսպիսով, 22-ամյա Ավանեսյանն ավարտեց մրցելույթը, իսկ Պուտինցևան երկրորդ փուլում կմրցի Չժան Շուայի (Չինաստան, 204-րդ ռակետ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ավստրալիայի բաց առաջնություն, Էլինա Ավանեսյան, Թենիս, Մեծ սաղավարտ, Յուլյա Պուտինցևա