Ավանեսյանը Ցինցինատիի մրցաշարում հաղթեց աշխարհի 11-րդ ռակետին🎥
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (60-րդ ռակետ) Ցինցինատիի WTA-1000 շարքի մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ։
ԱՄՆ-ում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ փուլում 21-ամյա թենիսիստուհուն երեք սեթում 2:6, 6:2, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» 2017 թ. չեմպիոն Ելենա Օստապենկոյին (Լատվիա)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 36 րոպե։
Ավանեսյանը 1/8 եզրափակիչում մրցելու է Լյուդմիլա Սամսոնով (Ռուսաստան, 17-րդ ռակետ) – Մագդա Լինետ (Լեհաստան, 43-րդ ռակետ մրցախաղի հաղթողի դեմ։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը մրցաշարի առաջին փուլում պայքարից դուրս էր թողել «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշար US Open-ի 2019 թ. չեմպիոն Բիանկա Անդրեսկուին (Կանադա, 166-րդ ռակետ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# WTA, Էլինա Ավանեսյան, Թենիս, Մեծ սաղավարտ, Ցինցինատի WTA-1000