Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարի երկրորդ փուլ։
Չինաստանի մայրաքաղաքում անցկացվող «Մասթերսի» առաջին փուլում 21-ամյա թենիսիսիտուհին 6-2, 7-5 հաշվով հաղթել է Էմինա Բեկտասին (ԱՄՆ, 117-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 28 րոպե։
Աշխարհի 47-րդ ռակետ Ավանեսյանի հաջորդ մրցակիցը լինելու է «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» 2017 թ. հաղթող Ելենա Օստապենկոն (Լատվիա, 13-րդ ռակետ)։
Կողմերը վերջերս հանդիպել էին նաև Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլում. Ավանեսյանը հաղթել էր 2-6, 6-2, 6-2 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# WTA, Էլինա Ավանեսյան, Թենիս, Հայկական-Սպորտ, Պեկին WTA-1000