Ավանդույթները շարունակվում են. Մարսելոն Ռեալի շարֆը փաթաթել է Կիբելայի պարանոցին🎥
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»։
Այդ հաղթանակի շնորհիվ` «արքայական» ակումբն անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճելով Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։
Ավանդույթի համաձայն` «Ռեալը» յուրաքանչյուր տիտղոս նվաճելուց անմիջապես հետո չեմպիոնական շքերթ է անցկացնում Մադրիդի հանրահայտ Սիբելեսի հրապարակու մ։
«Արքայական» ակումբի ավագ Մարսելոն պահել է ևս մեկ ավանդույթ` բարձրանալով Սիբելեսի հրապարակում վեր խոյացող Կիբելա աստվածուհու արձանի վրա ու «Ռեալի» շարֆը փաթաթել նրա պարանոցին։
Նշենք, որ, ըստ ավանդության, Կիբելան Փռյուգիայում (խմբ.` պատմական պետություն Փոքր Ասիայի արևմտյան հատվածում՝ Լիդիայի և Բյուզանդիոնի հարևանությամբ) եղել է բնության զարթոնքի, պտղաբերության, ամենայն արարածների դիցամայրը։
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդը» 35-րդ անգամ է դարձել Լա լիգայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Մարսելո, Ռեալ Մադրիդ, Սիբելես