Աստոն Վիլլան շուտով կհայտարարի ևս մեկ խոշոր տրանսֆերի մասին
«Էվերտոնի» եզրային պաշտպան Լուկա Դինը կարիերան կշարունակի «Աստոն Վիլլայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները տրանսֆերի հարցում արդեն հասել են վերջնական համաձայնության։
Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Դինի տրանսֆերի դիմաց «իրիսներին» կվճարի 27 մլն եվրո, իսկ 28-ամյա պաշտպանը նոր ակումբի հետ կկքնի 4 տարվա պայմանագիր։
Հավելենք, որ ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ սա «Վիլլայի» արդեն երկրորդ խոշոր տրանսֆերն է. ակումբն օրեր առաջ «Բարսելոնայից» վարձակալեց Ֆիլիպե Կոուտինիոյին։
Հիշեցնենք, որ Լուկա Դինը «Էվերտոնի» շարքերը համալրել էր 2018 թ. օգոստոսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 127 հանդիպում` դառնալով 6 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Էվերթոն, Էվերտոն, Լուկա Դին, Ֆաբրիցո Ռոմանո