Աստոն Վիլլան շարունակում է անակնկալներ մատուցել🎥

Աստոն Վիլլան շարունակում է անակնկալներ մատուցել🎥

19/10/2020 - 11:52

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում «Աստոն Վիլլան» շարունակում է հաղթարշավը։

Դին Սմիթի սաները ԱՊԼ-ի 5-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս անակնկալ հաղթանակ տարան «Լեսթերի» նկատմամբ։ Մինչև հանդիպման 90+1-րդ րոպեն դարպասի որևէ գրավում չէր արձանագրվել, սակայն Ռոս Բարկալին Բիրմինգհեմը ներկայացնող ակումբին արտագնա ծանր հաղթանակ պարգևեց։

Այսպիսով, «Աստոն Վիլլան» մեկնարկային 4 խաղերում էլ հաղթել է և 12 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Առաջատրան «Էվերտոնն» է, որը 5 խաղից հետո ունի 13 միավոր։ «Լեսթերը» 9 միավորով 4-րդն է․ Բրենդան Ռոջերսի սաները նույնպես 5 հանդիպում են անցկացրել։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023