Աստոն Վիլլան կրկնել է 90 տարվա վաղեմության ցուցանիշ
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլլան» «Քինգ Փաուեր» մարզադաշտում 0։1 հաշվով առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ։
Դին Սմիթի սաներն առաջնությունը հիանալի են մեկնարկել՝ հաղթելով անցկացրած բոլոր 4 խաղերում։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, վերջին անգամ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն առաջնության մեկնարկային 4 խաղերում հաղթել էր 1930/31 մրցաշրջանում․ այդ մրցաշրջանում «Վիլլան» առաջնությունն ավարտել է 2-րդ հորիզոնականում։
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Լեսթեր