Պաշտոնական. Աստոն Վիլլան խոշոր տրանսֆեր է իրականացրել
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը, Լեոն Բեյլիի տրանսֆերի հարցում, համաձայնության է հասել «Բայերի» հետ։
Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 23-ամյա վինգերի դիմաց վճարելու է 30 մլն ֆունտ (35 մլն եվրո) և նրա հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։
Հավելենք, որ ճամայկացի ֆուտբոլիստը «Բայերի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 156 հանդիպում` դառնալով 39 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Բայեր Լևերկուզեն, Լեոն Բեյլի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո