Աստոն Վիլլայի տնօրեն․ «Մեր ֆուտբոլիստներից ոմանց ծնողներն էին բերել մարզադաշտ»
Հունվարի 8-ին մեկնարկեց Անգլիայի գավաթի հիմնական փուլը, որին մասնակցում են նաև Պրեմիեր լիգան ներկայացնող բոլոր ակումբները։ «Լիվերպուլը» 1/32 եզրափակչի շրջանակում հյուրընկալվելիս 1։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նատկմամբ, սակայն, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն այդ խաղին բացառապես ներկայացել էր 16-20 տարեկան ֆուտբոլիստներով, քանի որ ակումբի հիմնական կազմի գրեթե կեսը վարակված է կորոնավիրուսով։
Խաղից առաջ «Աստոն Վիլլայի» գործադիր տնօրեն Քրիստիան Պերսլոուն մեկնաբանել է այդ իրադարձությունը․
«Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ խաղից առաջ ՊՇՌ-թեստ հանձնեցին, որոնց պատասխանները մենք ստացանք առավոտյան 10։00-ին։
Յուրահատուկ իրավիճակում ենք հայտնվել․ մեր ֆուտբոլիստներից ոմանք այնքան երիտասարդ են, որ նրանց ծնողներն են «Վիլլա Պարկ» բերել։
Մենք ցանկացանք օգնել Անգլիայի ֆուտբոլային ասիոցիացիային, քանի որ եսասիրական տեսանկյունից «Աստոն Վիլլան» կցանականար, որ հանդիպմանը ներկա լինեին Դին Սմիթը (խմբ․՝ ակումբի գլխավոր մարզիչը) և Ջեք Գրիլիշը (խմբ․՝ ակումբի առաջատարն ու ավագը)։
Մենք այս մրցաշարին մասնակցելու հարուստ փորձ ունենք, սակայն, ես չեմ պատրաստվում ձևացնել, թե տեղի ունեցածը լավ նորություն է, քանի որ մենք շատ հիասթափված ենք»,- նշել է Պերսլոուն BT Sport-ի ուղիղ եթերում։
# FA-Cup, Աստոն Վիլլա, Դին Սմիթ, Լիվերպուլ, կորոնավիրուս, Ջեք Գրիլիշ, Քրիստիան Պերսլոու