Ասվտրիան վստահ խաղով ջախջախեց Ադրբեջանին🎥

Ասվտրիան վստահ խաղով ջախջախեց Ադրբեջանին🎥

25/03/2023 - 11:05

Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Ավստրիայի հավաքականը F խմբի շրջանակում մրցեց Ադբրեջանի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում Ռալֆ Ռանգնիկի թիմն ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։

Ավստրիացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Մարսել Զաբիթցերը, մեկական անգամ էլ աչքի ընկան Միխայել Գրեգորիչն ու Քրիստոֆ Բաումգարտները։

Ադրբեջանցիների միակ գոլը խփեց Էմին Մահմուդովը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Շվեդիա 0:3 Բելգիա

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023