Ասպիլիկուետան և Մոդրիչը «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ չեն ստացել որևէ ձայն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնուն կայացավ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին 7-րդ անգամ նվաճեց անհատական ամենահեղինակավոր մրցանակը։
Արդեն հայտնի են դարձել քվեարկության արդյունքները` նաև ըստ ֆուտբոլիստների ստացած ձայների։
Հայտնի է, որ Մեսսին ստացել է 613 ձայն և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ռոբերտ Լևանդովսկում գերազանցել է ընդամենը 33 ձայնով (580)։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, քվեարկության արդյունքներով 29-30-րդ հորիզոնականները զբաղեցրած Սեսար Ասպիլիկուետան («Չելսի») և Լուկա Մոդրիչը («Ռեալ Մադրիդ») չեն ստացել որևէ ձայն։
Նշենք, որ Լուկա Մոդրիչը դեռ 2018 թվականին դարձել էր «Ոսկե գնդակի» դափնեկիր, իսկ Ասպիլիկուետան 2021 թ. «Չելսիի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Լուկա-Մոդրիչ, Ոսկե-գնդակ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սեսար Ասպիլիկուետա