Ասիայի գավաթ. Տաջիկստանը շարունակում է իր հեքիաթը` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥
Ասիայի գավաթի 1/8 եզրափակիչում Տաջիկստանի հավաքականն Ալ Ռայանի «Ահմադ բին Ալի» մարզադաշտում մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու դեմ։
Համառ և լարված պայքարում ընթացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում հաղթողը չպարզվեց. գրանցվեց 1:1 հաշիվը։
Տաջիկների կամզից 30-րդ րոպեին հաշիվը բացեց Վահդաթ Խանանովը, իսկ ԱՄԷ-ի պատասխան գոլը 90+5-րդ րոպեին խփեց Խալիֆա Ալ Համադին։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին Տաջիկստանի հավաքականի ֆուտբոլիստները` հաղթելով 5:3 հաշվով։
Այսպիսով, Տաջիկսանը նվաճեց մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է Իրաք – Հորդանան դիմակայության հաղթողի դեմ։
Ավելացնենք, որ Տաջիկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Ասիայի գավաթի խաղարկությանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ասիայի գավաթ, Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքական, Տաջիկստանի հավաքական