Ասիայի գավաթ. Կատարը 11-մետրանոցներով հաղթեց Ուզբեկստանին 🎥
Ասիայի գավաթի 1/4 եզրափակիչում Կատարի հավաքականը մրցեց Ուզբեկստանի ընտրանու դեմ։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն անցավ համառ և լարված պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին կատարցիները` առավելության հասնելով 3:2 հաշվով։
Հարվածաշարի ժամանակ փայլեց Կատարի հավաքականի դարպասապահ Մեշալ Բարշամը` հետ մղելով մրցակցի երեք հարված։
Հանդիպման հաշիվը բացվեց 27-րդ րոպեին, երբ Կատարի հավաքականի ավագ Հասան Ալ Հայդոսի հարվածից հետո ուզբեկների դարպասապահ Ուտկիր Յուսուպովը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Ուզբեկստանի պատասխան գոլը 59-րդ րոպեին խփեց Օդիլդժոն Խամրոբեկովը։
Այսպիսով, Կատարի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ Ասիայի գավաթի կիսաեզրափակիչ և փետրվարի 7-ին կմրցի Իրանի ընտրանու դեմ։
Հավելենք, որ Կատարը մրցաշարի գործող հաղթողն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
11-մետրանոց հարվածաշարն ամբողջությամբ.
# Ասիայի գավաթ, Մեշալ Բարշամ, Ուզբեկստանի հավաքական, Քաթարի հավաքական