Ասիական ՉԼ. Ալ Հիլալը 90+10-րդ րոպեին խուսափեց պարտությունից Նավբախորի դեմ խաղում 🎥
Ասիական Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ալ Հիլալը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ուզբեկստանը ներկայացնող «Նավբախորի» դեմ։
Թվում էր` Նեյմարն ու ընեկրները հերթական հեշտ հաղթանակն են տոնելու, սակայն տանտերերը բախվեցին բավական լուրջ դիմադրության և միայն 90+10-րդ րոպեին խուսափեցին պարտությունից։
«Նավբախորը» 52-րդ րոպեին Տոմա Տաբատաձեի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով, իսկ «Ալ Հիլալի» պատասխան գնդակը 90+10-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Ալի Ալ-Բուլայհին։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Մումբայ Սիթի» (Հնդկաստան) 0:2 «Նասաջի Մազանդերան» (Իրան)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Ասիայի Չեմպիոնների լիգա, Նավբախոր, Նեյմար, Չեմպիոնների-լիգա