Ասթոն Վիլան 50 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ տրանսֆեր է ավարտին հասցրել
«Էվերթոնի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ամադու Օնանան կարիերան շարունակելու է «Ասթոն Վիլայի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «իրիսների» հետ։
Ըստ աղբյուրի` «Վիլան» Օնանայի տեղափոխության համար վճարելու է 50 մլն ֆունտ ստերլինգ (Խմբ.`մոտ 60 մլն եվրո)։
Գործարքում ներառվելու է նաև հատուկ կետ, ըստ որի, «Էվերթոնը» բելգիացի խաղացողի տրանսֆերի հաջորդ վաճառքից ունենալու է մասնաբաժին։
Երիտասարդ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Ասթոն Վիլայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Այն կգերազանցի Մուսա Դիաբիի ռեկորդը, որի տեղափոխության համար ակումբը 2023 թ. ամռանը Լևերկուզենի «Բայերին» վճարել է 55 մլն եվրո։
Հավելենք, որ Ամադու Օնանան «Էվերթոն» էր տեղափոխվել 2022 թ. օգոստոսին` 72 խաղում դառնալով 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտապնը Բելգիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2024-ին և մրցաշարում դաշտ դուրս եկավ 4 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամադու Օնանա, Աստոն Վիլլա, Բելգիայի հավաքական, Եվրո-2024, Էվերթոն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո