Ասթոն Վիլան 41 տարի անց ՉԼ վերադարձը նշանավորեց խոշոր հաշվով հաղթանակով 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Ասթոն Վիլան» մրցակցի դաշտում մրցեց Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյսի» դեմ։
Անգլիական ակումբն անչափ վստահ հանդիպում անցկացրեց և Յուրի Տիլեմանսի, Ջեյքոբ Ռեմզիի ու Ամադի Օնանայի գոլերի շնորհիվ մրցակցին հաղթեց 3:0 հաշվով։
Նշենք, որ բիրմինգհեմյան ակումբը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հատվածում նախորդ հանդիպումն անցկացրել էր 1983 թվականին։
Այսպիսով, Ունայի Էմերիի գլխավորած ակումբը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում վաստակեց առաջին 3 միավորը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ամադու Օնանա, Աստոն Վիլլա, Յանգ Բոյս, Յուրի Տիլեմանս, Ունայ-Էմերի, Չեմպիոնների-լիգա, Ջեյքոբ Ռեմզի