«Ասթոն Վիլան» շարունակում է հիացնել` հաղթելով նաև «Ման. Յունայթեդին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ասթոն Վիլան» տնային խաղում 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Բիրմինգհեմը ներկայացնող ակումբից դուբլ գրանցեց Մորգան Ռոջերսը, «կարմիր սատանաների» գոլը խփեց Մատեուս Կունյան։
Ունայի Էմերիի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։
«Վիլան» 36 միավորով երրորդ տեղում է, «Յունայթեդը»` 26 միավորով 7-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml