Ասթոն Վիլան իրականացրել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
«Ասթոն Վիլան» ձեռք է բերել «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանային։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, կողմերը 5 տարվա պայմանագիր են կնքել։
Ըստ Transfermarkt-ի` «Վիլան» գործարքի դիմաց մերսիսանդյան ակումբին վճարել է 59,35 մլն եվրո։
Այն դարձել է «Ասթոն Վիլայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն ու գերազանցել Մուսա Դիաբիի ռեկորդը։ 2023 թ. ամռանն ակումբը ֆրանսիացի վինգերի տրանսֆերը Լևերկուզենի «Բայերից» գնել է 55 մլն եվրոյով։
Ամադու Օնանան «Էվերթոն» էր տեղափոխվել 2022 թ. օգոստոսին` 72 խաղում դառնալով 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
22-ամյա ֆուտբոլիստը 2022 թ. հունվարից հանդես է գալիս նաև Բելգիայի ազգային հավաքականում, որի կազմում վերջերս մասնակցեց Եվրո-2024-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ամադու Օնանա, Աստոն Վիլլա, Բելգիայի հավաքական, Եվրո-2024, Էվերթոն, տրանսֆերներ