Ասենսիո. «Չեմ կարծում, որ «Ման. Սիթին» արեց ամեն ինչ` հաղթելու համար»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն խոսել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության (1:2) մասին, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
«Ծիծաղելի զգացողություններ ունեմ, քանի որ շատ բաներ ճիշտ էինք անում։ Կարծում եմ` նախորդ հանդիպման համեմատ թիմն այլ կերպ խաղաց, իսկ դա կարևոր էր։
«Մանչեսթեր Սիթին» հիանալի թիմ է, բայց չեմ կարծում, որ նրանք արեցին ամեն ինչ` հաղթելու համար։ Մենք ավելիին էինք արժանի, բայց սա ֆուտբոլ է. հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։ Պետք է բարելավենք մեր խաղը։
Մեզ յուրաքանչյուր խաղից հետո քննադատում են, ու «Ռեալում» միշտ այդպես է։ Գիտենք, թե ինչ ճնշման ներքո ենք լինում յուրաքանչյուր խաղում` անկախ լավ ենք հանդես գալիս, թե` վատ։
Բոլորն անջակցում են Ալոնսոյին։ Ամենակարևորը, ինչը պետք է փոխենք, գործին մոտեցումն է։ Ըստ իսկ` այս խաղում մենք փոփոխություն տեսանք»,- ասել է իսպանացի պաշտպանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռաուլ Ասենսիո, Ռեալ Մադրիդ