Ասենսիոն ճախրում է! «Ասթոն Վիլան» խոշոր հաշվով հաղթեց «Բրյուգեին»` դուրս գալով ՉԼ 1/4 եզրափակիչ 🎥

Ասենսիոն ճախրում է! «Ասթոն Վիլան» խոշոր հաշվով հաղթեց «Բրյուգեին»` դուրս գալով ՉԼ 1/4 եզրափակիչ 🎥

13/03/2025 - 02:15

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում մրցեց «Բրյուգեի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում անգլիական ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 3:1 հաշվով։

Պատասխան խաղում Ունայի Էմերիի գլխավորած թիմը կրկին հաղթեց` 3:0։

Բիրմինգհեմը ներկայացնող ակումբից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց թիմի նորեկ Մարկո Ասենսիոն, որը դուբլ գրանցեց։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Յան Մատսենը։

Այսպիսով, «Վիկան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:1 հաշվով և Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է, ուտեղ կմրցի ՊՍԺ-ի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023