Առուստամյան․ «Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում»
Матч ТВ-ի հայազգի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը նշել է, որ «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը համաձայնել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
«Դուք կհիշեք, թե ինչպես էր Արշակ Կորյանը համարվում «Լոկոմոտիվի» ապագան և Լեոնիդ Սլուցկու՝ «Վիտեսը» գլխավորելուց առաջ հանդես էր գալիս այնտեղ։ Այժմ նա «Խիմկիի» հետ դուրս է եկել ՌՊԼ (դա դեռ հստակ չէ, այդ մասին ավելի վաղ եմ գրել), սակայն ինչն է ավելի հետաքրքիր․ նա որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
Կորյանը ազգությամբ հայ է։ Նա հանդես է եկել Ռուսատանի տարբեր տարիքայինների հավաքականներում՝ ընդհուպ մինչև Մ-21 տարեկանների հավաքականում։ Կորյանը վերջերս շփվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և նոր գլխավոր մարզչի հետ։ Նոր մարզչի դժվար իմանաք, բայց նա Կապարոսն է, ով ժամանակին աշխատել է «Սևիլիայում»։ Շատ հավանական է, որ շուտով Կորյանը Մխիթարյանի հետ խաղադաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականի կազմում։
Կորյանի կարգավիճակն այս ամենից չի փոխվելու․ հայ ֆուտբոլիստները նոր մրցաշրջանից սկսած այլևս Ռուսաստանում չեն համարվելու լեգեոներ։ Ենթադրում եմ, որ նման պրակտիկան Ռուսաստանում կդառնա սովորական երևույթ, և Կորյանը չի լինի վերջին «ռուս հայը», ով կընդունի Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը։
Որքանով տեղյակ եմ, նման ճանապարհով է գնալու նաև Խորեն Բայրամյանը։ «Ռոստովի» ֆուտբոլիստն արդեն ՀՖՖ-ից ստացել է հրավեր՝ խնդրելով ժամանակ, որպեսզի մտածի դրա մասին։
Լսել եմ, որ Ստանիսլավ Չերչեսովը «Ռոստովի» ղեկավարությանն արդեն մեկ տարի է ակնարկում է, որ հավաքական է հրավիրելու Բայրամյանին, սակայն դա դեռևս տեղի չի ունեցել և տեղի չի էլ ունենա, եթե Բայրմայանը որոշի փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը»,- նշել է Առուստամյանը՝ գրառում կատարելով Telegram-ում։
# Արշակ Կորյան, Խիմկի, Խորեն Բայրամյան, Հայաստանի-հավաքական, Նոբել Առուստամյան, Ռոստով, Ռուսաստանի հավաքական, Ստանիսլավ Չերչեսով