Առբելոա. ««Ռեալի» ԴՆԹ-ն հաղթանակն է»
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոան խոսել է ակումբի մասին, հայտնում է As-ը։
«Այս ակումբը հաղթանակների համար է ստեղծվել։ «Ռեալի» ԴՆԹ-ն հաղթանակն է։ Դրա շնորհիվ պահարանները մենք լցրել ենք տիտղոսներով։ Ամենակարևորն այն է, որ այդ արժեքները ես սովորել եմ հանդերձարանում։ Դրանք իմ մոլուցքն են»,- նշել է 42-ամյա մասնագետը։
Առբելոան հունվարի 12-ին «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Չաբի Ալոնսոյին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալվարո Առբելոա, Ռեալ Մադրիդ