Առբելոա. «Ի զորու ենք հաղթել ցանկացած ստադիոնում»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոան խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիայից» կրած պարտության (1:2) մասին, տեղեկացնում է Marca-ն։
«Ակնհայտ է, որ խաղով զիջեցինք մրցակցին, բայց միայն մեկ գոլով ենք պարտվում։ Մենք զիորու ենք հաղթել ցանկացած ստադիոնում։ 0:2 հաշվից հետ գալը բարդ էր։ Շատ ափսոս, որ չկարողացանք իրացնել մեր գոլային պահերից գոնե մեկը։
Շատ էինք նահանջել մեր դարպասի ուղղությամբ, հատկապես, վինգերները։ Դա մտածված չէր։ Մրցակիցը խաղը վերահսկելու հնարավորություն ստացավ։ Երբ տիրում ենք գնդակը, դժվարությամբ ենք պահեր ստեղծում։
Շատ ենք խոսում, որ պետք է խուսափենք սխալներից, բայց երկրորդ գոլը բաց թողեցինք, որը լուրջ հարված էր մեզ համար։ Թիմը բնավորություն ցույց տվեց, ու կա զգացողություն, որ կարող էինք գոլ խփել ու դեռ կպայքարենք պատասխան խաղում։
Նույնիսկ 1:2 հաշվի ժամանակ մենք շատ էինք ռիսկի դիմում։ Մենք դեռ խաղի մեջ ենք, քանի որ «Ռեալը» կարող է հաղթել յուրաքանչյուր թիմի դաշտում»,- ասել է Առբելոան։
«Բավարիա» – «Ռեալ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում, մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml