Առաջիկա Էլ կլասիկոյի տոմսերի արժեքները
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում կայանալու է հերթական Էլ կլասիկոն. Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցելու է «Բարսելոնայի» դեմ։
Այդ հանդիպման ամենամատչելի տոմսերն արժեն 130 եվրո, հայտնում է Marca-ն։ Հոկտեմբերի 22-ից տոմս կարող է ձեռք բերել յուրաքանչյուր երկրպագու, իսկ մինչև այդ նման հնարավորություն ունեին միայն «արքայական» ակումբի պաշտոնական անդամներն ու «Ռեալի», այսպես կոչված, «պրեմիում» դասի երկրպագուները, որոնք տարեկան անդամագրություն ունեն։
Աղբյուրի համաձայն` մարզադաշտի վերին տրիբունաներում տոմսերի արժեքները տատանվում են 130-455 եվրոյի սահմաններում, իսկ VIP սրահ մուտք գործելու համար երկրպագուները ստիպված կլինեն վճարել 855 եվրո։
Համեմատության համար` նշենք, որ հոկտեմբերի 22-ին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի «Ռեալ» – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպման ամենամատչելի տոմսերն սկսվում են 75, իսկ VIP սրահինը` 350 եվրոյից։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 26-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ