ԱՊՕԵԼ-ի երկրպագուները և FAF-ի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 📸
«Հայակական առաջին ճակատ» (FAF) երկրապուական միավորման անդամներն ու Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշամալիր և հարգել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը։
Երկրպագուները նաև պաստառ են պարզել, որի վրա գրված է. «Միևնույն ցավը, միևնույն պայքարը»։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» դեկտեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է ԱՊՕԵԼ-ի դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 21:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# FAF, ԱՊՕԵԼ, Կոնֆերենցիաների լիգա, Հայկական Առաջին Ճակատ, Նոա