ԱՊԼ-ում հանդես եկած ֆուտբոլիստ է մահացել
Ինչպես տեղեկացնում է «Քարդիֆ Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբի նախկին կիսապաշտպան Պիտեր Ուիթինգհեմը 35 տարեկան հասակում հեռացել է կյանքից։
Ըստ ոստիկանության ներկայացրած հաշվետվության՝ նախկին խաղացողը մարտի 7-ին՝ երեկոյան ժամը 10-ին, անհաջող վայր է ընկել փաբերից մեկում և գլուխը հարվածել է ինչ-որ տեղ։ Մինչև օրս խաղացողը գտնվում էր բժիշկների վերահսկողության տակ, սակայն այդպես էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Այօսր մարտի 19-ին, նախկին խաղացողը վախճանվել է։ Այս մասին տեղեկացնում է «Քարդիֆ Սիթիի» պաշտոնական կայքը։
Նշենք, որ «Քարդիֆի» կազմում նախկին կիսապաշտպանը մասնակցել է 457 հանդիպման՝ դառնալով 96 գոլի հեղինակ։
# Պիտեր Ութինգհեմ, Քարդիֆ