ԱՊԼ -ն լավագույնն է աշխարհում․ UEFA
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը, որը ներկայացնում է ազգային առաջնություններն՝ ըստ թիմերի գրանցած արդյունքների։
Մինչև վերջին թարմացումը աղյուսակը գլխավորում էր Իսպասնիան՝ ի դեմս Լա Լիգայի։
Պրեմիեր լիգան առաջ անցավ Մանչեսթեր Յունայթեդի՝ Ռոմայի նկատմամբ գրանցած 6-2 հաշվով հաղթանակից հետո։ Այժմ նույնիսկ անգլիական բոլոր թիմերի պարտություններից և միջազգային ասպարեզում պայքարից դուրս մնալուց հետո էլ տևական ժամանակ անգլիացիները կմնան առաջատարի դերում։
Իսկ ի՞նչ է տալիս առաջին տեղը․ խոշոր հաշվով ոչինչ։ Առաջինից չորրորդ տեղում գտնվող առաջնությունները եվրոպական ասպարեզում ներկայացնում են հավասար թվով թիմեր։
Վիճակագրությունը ՈՒԵՖԱ-ն սկսել է հաշվի առնել 1980 թվականից, որից հետո 9 տարի առաջատար եղել է Իտալիայի առաջնությունը, իսկ վերջին 8 տարիներին առաջատարն Իսպանիայի առաջնությունն էր։
Հայաստաննն օրինակ, այս ցուցակում զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը և եվրոպական հարթակում կարող է ներկայանալ 4 թիմով։
# ՈւԵՖԱ, Պրեմիեր-լիգա