ԱՊԼ-ն ներկայացնող երկու ակումբներ հետաքրքրված են Ռաֆինիայի ծառայություներով
«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլն» ու «Չելսին»։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է լինելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել մի շարք ֆուտբոլիստների։
Նշվում է, որ «կապտանռնագույնները» չեն ցանկանում բաժանվել Ռաֆինիայից և կցանկանար վաճառել այլ ֆուտբոլիստի, սակայն դեռևս ամենաշատը հետաքրքրված են նրա ծառայություններով։
Ինքը` Ռաֆինիան, նույնպես ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում, սակայն նրա հեռանալը միայն ակումբի օգտին կլինի ֆինանսական տեսանկյունից։
Կատալոնական ակումբը կհամաձայնի նրան վաճառել միայն այն դեպքում, եթե նրա դիմաց վճարեն նվազագույնը 65 մլն եվրո։ Հենց այդքան գումարով է «բլաուգրանան» նրան «Լիդսից» գնել 2022 թ. ամռանը։
Հաղորդվում է, որ «Չելսիի» ու «Նյուքասլի» ղեկավարներն արդեն նախնական բանակցություններ են վարել Ռաֆինիայի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ «Բարսելոնան» ստիպված կլինի 200 մլն եվրոյի վաճառք իրականացնել, որպեսզի կարողանա նոր տրանսֆերներ կատարել։
Հավելենք, որ Ռաֆինիան «Բարսելոնայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում` դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բարսելոնա, Նյուքասլ, Չելսի, Ռաֆինյա-Լիդս, տրանսֆերներ