ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը բանակցել է` Կանտեին ձեռք բերելու համար
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել «Վեսթ Հեմի» կաղմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «մրճահարները» Կանտեի տրանսֆերը գնելու համար բանակցել են ինչպես «Ալ Իթիհադի», այնպես էլ 33-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Ըստ աղբյուրի` «Ալ Իթիհադը» չի պատրաստվում բաժանվել Կանտեից և նրան համարում է թիմի ամենաառանցքային խաղացողներից մեկը։
Sky Sports-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը փոխանցում է, որ լոնդոնյան ակումբը Կանտեին ձեռք բերելու համար պատրաստ է վճարել 20 մլն ֆունտ ստերլինգ։
Գործարքի կայացման հիմնական խնդիրը ֆրանսիացու աշխատավարձն է։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` Կանտեն Սաուդյան Արաբիայում վաստակում է տարեկան 23,5 մլն ֆունտ ստերլինգ։
Կանտեն նախորդ ամռանն է տեղափոխվել «Ալ Իթիհադ», որի կազմում 44 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նա անգլիական Պրեմիեր լիգայում խաղալու հարուստ փորձ ունի և 2015-16 թթ. հանդես է եկել «Լեսթերում», իսկ 2016-2023 թթ.` «Չելսիում»։ Կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում մասնակցել է 227 հանդիպման, դարձել 12 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ։
Կանտեն Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2024-ին, «եռագույնների» հետ հասավ կիսաեզրափակիչ, իսկ մրցաշարում մասնակցեց իր թիմի բոլոր 6 խաղերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Իթիհադ, ԱՊԼ, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Նգոլո Կանտե, Վեսթ Հեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆլորիան Պլետենբերգ, Ֆրանսիայի հավաքական