ԱՊԼ-ի 2025/26 մրցաշրջանի առաջին գոլը 🎥
Մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանը. գործող չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդում» մրցում է «Բորնմութի» դեմ։
Առաջնության առաջին գոլը 37-րդ րոպեին խփեց մերսիսայդյան գրանդի նորեկ Ուգո Էկիտիկեն։
Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը գոլը նվիրեց «Լիվերպուլի» նախկին հարձակվող Դիոգու Ժոտային։ Պորտուգալացին եղբոր հետ հուլիսի 3-ին զոհվել է ավտովթարի հետևանքով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am